Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում կալանավորվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ՝ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment