
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ 2026 թվականի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր ձեռնարկելու մտադրությունը։
«Ես ողջունում եմ այս պատրաստակամությունը», — կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ «Ավելին կասեմ. մեր երկկողմ երկխոսության մեջ արդեն հասունացել է ժամանակը սիմվոլիկ, և նույնիսկ ոչ սիմվորիկ, այլ կոնկրետ քայլերի համար։ Եվ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան»։
Դեկտեմբերի 16-ին նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին կարելի է ակնկալել որոշ խորհրդանշական քայլեր՝ ուղղված Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը ։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը։