Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի  նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

Նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ  և կարևորել  ՀԲ-ի հետ գործակցությունը։

Խուդաթյանն ընդգծել է` Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր՝ կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

ՀԲ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի առանցքային ոլորտներ։

Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է  ՏԿԵ նախարարության հետ  համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment