Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Ford Transit և Mercedes Shaland բեռնատարները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes Shaland-ն ամբողջ ճանապարհը փակել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ բախման հետևանքով առաջացել է դիզվառելիքի արտահոսք, փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
