Լկտի սադրանք էր․ ABC Media-ն զրուցել է սրտամկանի կաթված ստացած Տեր Վրթանեսի հետ

Սադրանք էր, լկտի սադրանք․ ABC Media-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Մայր Աթոռի բակում կազմակերպված հավաքին՝ ասել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Հայհոյաբերան մարդիկ, ձեռքով-ոտքով հարվածելով Մայր Աթոռի դռանը, փորձում էին ներխուժել։ Հայոհոյանքի ժեստեր էին անում, չափից շատ հուզվեցի, բարկացա։ Բայց, փառք Աստծո, բարեպաշտ ժողովուրդը նրանց ներս չթողեց, ու չկարողացան խաթարել տաճարում ընթացող ժամերգությունը»։

Հիշեցնենք, որ Բյուրականի սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորի ինքազգացողությունը երեկ վատացել էր։ Նրան հոսպիտալացրել էին, պարզվել էր՝ սրտամկանի կաթված է տարել։

Տեր հայրն ABC Media-ին ասել է, որ այժմ լավ է զգում․ «Երկու ստենդ են տեղադրել, հիմա վերակենդանացման բաժնում եմ, բայց, կարծում եմ, երկուշաբթի օրը հիվանդասենյակ կտեղափոխեն»։

Նա նաև պատգամել է միասնական լինել ու համախմբվել Մայր Աթոռի, Վեհափառի և ուխատապահ հոգևոր դասի շուրջ։

 

Leave a Comment