Քննարկվել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ ուղղված մարզերում մարզադպրոցների հիմնմանը և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Քննարկվել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ ուղղված մարզերում մարզադպրոցների հիմնմանը և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ներկայացրել է, որ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Կենտրոնը թույլ կտա բացահայտել և արդյունավետ օգտագործել մարզերի երեխաների ներուժը, ինչպես նաև կնպաստի մարզերի զարգացմանը։ Նախագծով մեծ տեղ է հատկացվելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանն ու միջազգային սերտիֆիկացման պահանջների բավարարմանը։

Եղիազար Վարդանյանը ողջունել է միջազգային չափանիշների կիրառմամբ մարզադպրոցի հիմնման գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը։ Նա նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեն, համակարգելով թե´ կրթական, թե´ մարզական կառույցների կառուցման ծրագրեր, պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման բոլոր փուլերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադպրոցների հիմնման ծրագրի մանրամասները և դիտարկվել համագործակցության ուղղությունները։

 

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment