Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո: Այնուհետեւ նոյեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայացած համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026թ ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը:
GALLUP International-ի հարցման նոյեմբեր ամսվա արդյունքներով https://www.aravot.am/2025/12/12/1528311/՝ հարցվածների 7,3 %-ի կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 20,7 %-ի համոզմամբ, պետք է որոշ դրույթներ փոխել: Հարցվածների 57 %-ը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ:
Նույն հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, 16,5%-ը ձայնը կտար ՔՊ-ին, 7,2%-ը՝ Մեր ձեւով շարժմանը, 6,8%-ը Հայաստան դաշինքին, 4,5%-ը՝ ԲՀԿ-ին, 3,8%-ը՝ ԴՕԿ կուսակցությանը, 2,7%-ը ՀՀԿ-ին: Մյուս ուժերին ավելի ցածր միավորներ են տրվել:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: