Քանի՞ օր կաշխատենք 2026 թվականին. աշխատանքային օրացույց

2026 թվականը ունի օրացույցային 365 օր։ Յուրաքանչյուր նոր տարուց առաջ շատերը ցանկանում են իմանալ, թե որոնք են լինելու պաշտոնապես հաստատված ոչ աշխատանքային օրերը:

Ավելի վաղ ներկայացրել ենք տոների ընթացքում ոչ աշխատանքային օրերը։

Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով՝ ներառելով պետական տոները, հիշատակի և կրոնական օրերը։

2026թ. Հայաստանի կառավարության կողմից հաստատված ոչ աշխատանքային օրերի թիվը կազմելու է 12 օր, որոնցից 3-ը,  համընկնում է հանգստյան օրերի հետ: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում աշխատելու ենք 252 օր (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):

Iravaban.net-ը աղյուսակում ներկայացրել է գալիք տարվա տոնական ոչ աշխատանքային օրերը։

ԱՄՍԱԹԻՎ ՇԱԲԱԹՎԱ ՕՐ ՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հունվարի 1 Հինգշաբթի Ամանոր
Հունվարի 2 Ուրբաթ Ամանոր
Հունվարի 6 Երեքշաբթի Սուրբ Ծնունդ
Հունվարի 28 Չորեքշաբթի Բանակի օր
Մարտի 8 Կիրակի Կանանց իրավունքների միջազգային օր
Ապրիլի 24 Ուրբաթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1 Ուրբաթ Աշխատավորների օր
Մայիսի 9 Շաբաթ Հաղթանակի օր
Մայիսի 28 Հինգշաբթի Հայաստանի առաջին հանրապետության
հռչակման օր
Հուլիսի 5 Կիրակի Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21 Երկուշաբթի Հայաստանի անկախության տոն
Դեկտեմբերի 31 Հինգշաբթի Ամանոր

Leave a Comment