Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջը վերանվանվել է՝ «ձախողումների» մեջ չհիշատակվելու համար

Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջը վերանվանվել է՝ «ձախողումների» մեջ չհիշատակվելու համար։ Այս մասին քոլեջը հայտնել էիր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հետևորդներ

Այսօրվանից «Գորիսի պետական քոլեջ» ֆեյսբուքյան էջը վերանվանվում է, և այն կկրի «Գորիսի կրթամշակութային հարթակ» անվանումը։
Անվան փոփոխությունը կատարվում է մեր նախաձեռնությամբ, որպեսզի ԿԳՄՍ նախարարից մինչև ներքին օղակներ, ձախողումների պատճառների մեջ չմատնանշեն հրաշալի այս հարթակի անվանումը նույնպես․․․

Էջի նպատակը և առաքելությունը, այդուհանդերձ, մնում է նույնը՝ լուսաբանել Գորիսի տարածաշրջանի կրթական ու մշակութային կյանքը։ 

Միևնույն ժամանակ՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում՝ հարթակի նկատմամբ ցուցաբերած մեծ և չթուլացող հետաքրքրության համար։

Համոզված ենք՝ մեր բարեկամությունը և համագործակցությունը կշարունակվի․․․»։

Leave a Comment