
Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջը վերանվանվել է՝ «ձախողումների» մեջ չհիշատակվելու համար։ Այս մասին քոլեջը հայտնել էիր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի հետևորդներ
Այսօրվանից «Գորիսի պետական քոլեջ» ֆեյսբուքյան էջը վերանվանվում է, և այն կկրի «Գորիսի կրթամշակութային հարթակ» անվանումը։
Անվան փոփոխությունը կատարվում է մեր նախաձեռնությամբ, որպեսզի ԿԳՄՍ նախարարից մինչև ներքին օղակներ, ձախողումների պատճառների մեջ չմատնանշեն հրաշալի այս հարթակի անվանումը նույնպես․․․
Էջի նպատակը և առաքելությունը, այդուհանդերձ, մնում է նույնը՝ լուսաբանել Գորիսի տարածաշրջանի կրթական ու մշակութային կյանքը։
Միևնույն ժամանակ՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում՝ հարթակի նկատմամբ ցուցաբերած մեծ և չթուլացող հետաքրքրության համար։
Համոզված ենք՝ մեր բարեկամությունը և համագործակցությունը կշարունակվի․․․»։