ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ N 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2026 թվականի փետրվարի 06-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
