Առավոտյան Փաշինյանի ուղևորությունը շարունակվել է և մեկնել է Մոսկվա․ խոսնակի պարզաբանումը

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում, գրում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,- գրել է նա։

Leave a Comment