Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Պորտուգալիայի ընտրանուց կրած ցավալի պարտությունից հետո առաջնային հույզերը որոշ չափով արդեն մարում են, և ավելի «սառը գլխով» կարող ենք վերլուծել աշնանը տեղի ունեցած մրցելույթները։
- Ի՞նչ խաղ է ցուցադրել մեր թիմը, ինչպե՞ս են այն փոխել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և նրա օգնականները։
- Ի՞նչի վրա կարող է ուշադրություն դարձնել երկրպագուն, որտե՞ղ կարելի է նկատել թիմի թերացումները և հաջողությունները, այդ թվում՝ առաջին հայացքից ոչ միշտ տեսանելի։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրերն են մարզական լրագրող, մեկնաբան Արման Աբելյանը և Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը։