Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ-մարեմ»-ի շենքում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը այսօր այցելել են «Վառեմ-մարեմ»-ի շինհրապարակ, ծանոթացել տարվող շինաշխատանքներին։ Նշվել է, որ շենքը պատրաստ կլինի 2027թ.-ին։
Առաքելյանը նշել է, որ պատմական այս շենքում տեղակայվելու է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը։
Նշենք, որ Գյումրիի այցեքարտերից մեկը համարվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը, որը խիստ վթարային վիճակում է, Կառավարության որոշմամբ հանձնվել է այժմ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ պայմանով, որ վերանորոգումից հետո այն վերադարձվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Մանրամասները ՝ տեսանյութում։