Միացյալ Նահանգները և Ուկրաինան համաձայնության են եկել Ժնևում բանակցությունների ժամանակ քննարկված ծրագրի շուրջ, սակայն դա դեռևս վերջնական տարբերակը չէ. Sky News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Սա ոչ մի դեպքում նոր առաջարկների կամ համաձայնագրերի փաթեթ չէ», – ասել է նա խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Ըստ Սթարմերի՝ ծրագրի վրա աշխատանքը շարունակվում է: Վարչապետը նաև ընդգծել է, որ լիարժեք խաղաղության հասնելու համար դեռ երկար և դժվար ճանապարհ կա անցնելու։