Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նիստի ընթացքում կրկին ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուժողները». նրանցից մի քանիսը պնդել են, թե վիրավորումներ են ստացել Ակնայում և Քարվաճառում՝ հայկական զինված ուժերի գործողությունների հետևանքով:
Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։