Ռուսաստանը ոչ պաշտոնական խողովակներով ստացել է Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը․ Լավրով

Ռուսաստանը ոչ պաշտոնական խողովակներով ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը և պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները։

Ըստ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ «Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կտրամադրի Ուկրաինայի կարգավորման ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված է եվրոպացիների և ուկրաինացիների հետ»։

«Մենք այն ունենք, բայց ստացել ենք ոչ պաշտոնական խողովակներով։ Այն մեզ պաշտոնապես չի փոխանցվել։ Բայց մենք, բնականաբար, ինչպես ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք քննարկել կոնկրետ ձևակերպումները։ Որովհետև մի շարք հարցեր, իհարկե, պահանջում են պարզաբանում», – ասել է նա։

Leave a Comment