Միայն եվրոպացիներն իրավունք ունեն որոշելու, թե ինչ կլինի ռուսական սառեցված ակտիվների հետ․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ միայն եվրոպացիներն իրավունք ունեն որոշելու, թե ինչ կլինի Եվրոպայի ձեռքում գտնվող ռուսական սառեցված ակտիվների հետ։

RTL-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ ԵՄ-ն և Կիևը չպետք է ընդունեն Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Թրամփի նախնական խաղաղության ծրագիրը։

Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի 28 կետանոց ծրագրից հանվել է ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ կետը։ Աղբյուրներն ասել են, որ այդ կետը չի հիշատակվում ծրագրի վերջին տարբերակում։

Financial Times-ն էլ հայտնել է, որ Ժնևի բանակցություններից հետո ԱՄՆ խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19:

Leave a Comment