Նման վարպետներից սովորել է պետք․ Էդուարդ Սպերցյան — Armsport.am

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի ընտրանուց կրած ծանր պարտությունը։ Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթել էր 9:1 հաշվով։

«Սա մոտիվացիա է ավելի շատ ու տքնաջան աշխատելու համար։ Նման վարպետներից սովորել է պետք։ Անհրաժեշտ է դրական կողմեր փնտրել։ Ամենահեշտը՝ ամեն ինչ թողնելն ու հուսահատվելն է։ Սպորտում հոգեբանությունը կարևոր բաղադրիչ է։

Անձնական տեսանկյունից, գուցե, կարևոր պահ է, որ գոլ խփեցի, նաև՝ հավաքականի համար, բայց այստեղ պետք է մի փոքր այլ դասեր քաղել», — Սպերցյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։

Leave a Comment