Փաստորեն, սրբազաններին կարելի է քննադատել, որ վարչապետի մասնակցությամբ պատարագ են մատուցել, բայց երբ քննադատում են քաղաքականության մեջ խառնվելու համար՝ անթույլատրելի՞ է. Բաբկեն Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն, որոշ մարդկանց կարծիքով, սրբազաններին կարելի է քննադատել ու վիրավորել միայն այն բանի համար, որ վարչապետի մասնակցությամբ պատարագ են մատուցել. դա լրիվ նորմալ է, սրբապղծություն չի, եկեղեցու դեմ արշավ չի:

Բայց երբ այլ սրբազանների քննադատում են բիզնեսով զբաղվելու, քաղաքականության մեջ խառնվելու, զինված հեղաշրջման կոչ անելու, հոգևորականին անհարիր վարքագիծ դրսևորելու համար, դա անթույլատրելի է և ուղղված է եկեղեցու դեմ:

Շատ հետաքրքիր մոտեցում է, ինչ խոսք:
Որը ուղղակիորեն ցույց է տալիս, որ որոշ մարդկանց համար ոչ եկեղեցին է կարևոր, ոչ հավատքը, ոչ էլ մեր ազգային արժեքները. իրենք պարզապես օգտագործում են այդ ամենը՝ քաղաքական նպատակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment