Ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի կարգավորման հարցի շուրջ, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
«ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ռուսական պատվիրակության հետ»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
ABC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հնարավոր հանդիպման վայրի վերաբերյալ մանրամասներ չեն տրամադրվել։