Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են, որ Ուկրաինայում խաղաղության որոնման գործում հասել է վճռորոշ պահ։
«Առաջնորդները քննարկել են այսօր Ժնևում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի խաղաղության ծրագրի վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումների տարբեր ասպեկտներ։ Նրանք համաձայնել են, որ մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք այս կարևոր պահին՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար», – ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Սա երկու առաջնորդների միջև երկրորդ զրույցն է երկու օրվա ընթացքում։