Ոստիկանությունում ծառայությունը գրավիչ դարձնելու համար ներկայացվել է նոր սոցիալական ծրագիր

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ասել է, որ ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների, բարեվարքության և զարգացման հարցերը առկա են և պետք է շարունակեն մնալ իրենց ուշադրության կենտրոնում։

Նախարարը ընդգծել է․ «Որևէ կասկած չունեմ, որ ոստիկանի աշխատանքը պետք է արժանի վարձատրություն ունենա ու գրավիչ լինի։ Ոստիկանության համակարգում պետք է ծառայեն բարևարք անձինք։ Այս առումով ընթացիկ տարում շարունակել ենք ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այն ծառայողների համար հնարավորություն է զգալի բարձրացնելու իրենց աշխատավարձերը, ընդհուպ կրկնապատկելու։ Մինչ օրս ատեստավորման բոլոր փուլերը հաղթահարել են 4602 ծառայողներ։ Այսօր համակարգում ատեստացիայի շնորհիվ, օրինակ, քրեական ոստիկան, ով նախկինում ստացել է շուրջ 285000 դրամ  դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով ստանում է շուրջ 585 դրամ»։

Նա շեշտել է, որ ոոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով հանդես են եկել նաև ոստիկանության ծառայողների համար նոր սոցիալական ծրագրի նախաձեռնությամբ, ըստ որի ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման ծրագրերից։ Որը վերաբերելու է ոստիկանության բոլոր ծառայողներին։

Սակայն կլինեն առաջնահերթություններ, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ տարածք, ծառայողի սոցիալական վիճակ և այլն, համակարգն առավել բանիմաց կադրերով համալրելու մեր հանձնառությունը կյանքի կոչելուն միտված քայլերը շարունակվել է նաև ընթացիկ տարում, օրենսդրական փոփոխությամբ վերացրել ենք ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր այն անձանց համար, ովքեր համապատասխանում են սահմանված մասնագիտական և բարեվարքային չափանիշներում։






Կարդացեք նաև՝

Leave a Comment