Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Շիրակ» – «Գանձասար» խաղի (0:0, դեռևս ընթացող) 66-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան հյուրերի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ ցավոտ բախման արդյունքում ծանր վնասվածք ստացավ։
22-ամյա խաղացողը չկարողացավ շարունակել հանդիպումը՝ խաղադաշտը լքելով պատգարակի օգնությամբ, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով դուրս բերեցին մարզդաշտից։ Մաթևոսյանը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց։