
1954 թվականի փետրվարի 19-ին Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈւԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Կարծում եմ նաև պատահական չէր, որ սա ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ժամանակ էր կատարվել։
Հիմա պատկերացրեք` Վլադիմիր Պուտինը ո՛չ թե Նիկոլի նման մեղադրեց Խրուշչովին, ասելով նախկինները տվել են, ես ի՞նչ անեմ, այլ սահմանեց իր համար պլան մինիմում և պլան մաքսիմում և հետևողականորեն գնաց դեպի նպատակը։
Նա չասաց, թե աշխարհը Ղրիմը ճանաչել է Ուկրաինայի մաս և այլն, այլ արեց այն, ինչը համարեց իր երկրի ճակատագրի համար կարևոր։
Հ.Գ. Պուտինի մասին կարելի է շատ հակառակ կարծիքներ ունենալ, ատել կամ սիրել, բայց մի բան փաստ է` պատմությունը չի՛ հիշելու ձեր ատելությունը, այլ հիշելու է այն, թե ի՞նչ նա կթողնի իրենից հետո իր երկրին։
Պատմությունը կհիշի նաև Նիկոլին` որպես Թուրքիայի շահերը առաջ մղող ակտիվիստի։