Մոսկվան ունի Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագրի թարմացված պատճենը. Պուտին

21 Նոյեմբերի, 2025

Մենք ունենք այդ տեքստը, մենք այն ստացել ենք։ Այն կարող է հիմք դառնալ խաղաղ կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին։

«Այս տեքստը մանրամասն չի քննարկվել։ Պատճառը, կարծում եմ, պարզ է. ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան»,-ասել է նա։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի քննարկել, միայն ընդհանուր առմամբ է ներկայացրել։

 

 

Leave a Comment