Նոյեմբեր 21,2025 13:42
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով:

Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին:
Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:
Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցն, ինչպես նաև անդրադարձել օրակարգային այլ թեմաների:
ՀՀ նախագահի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)

