Սպիտակ տուն. Ուիտկոֆը և Ռուբիոն կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ խաղաղության ծրագրի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Վաշինգտոնի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Մարկո Ռուբիոն վերջին մեկ ամսվա ընթացքում լուռ աշխատել են ծրագրի վրա։ Նրանք հավասար հիմունքներով շփվում են երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հասկանալու համար, թե ինչ են պատրաստ անել այս երկրները երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ահա թե ինչպես է պետք մոտենալ խաղաղության բանակցություններին, այնպես չէ՞», – ասել է Լիվիտը։

Leave a Comment