Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու 17 աջակիցների գործով շուրջ 5 ամիս անազատության մեջ գտնվողներից 7-ի խափանման միջոցներն այսօր փոխել է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, ոմանց նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել: 8 միջնորդություն էին ներկայացրել պաշտպանները, սակայն Մովսես Շահբազյանին ազատ արձակել չի ուզում դատարանը: