FIDE World Rapid and Blitz Championships․ Հայաստանը կունենա 12 մասնակից — Հայաստանի Հանրային Ռադիո

Հրապարակել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների մասնակիցների ցուցակը։ Կայծակնայինի համար գրանցվել է 233 խաղացող, իսկ արագ շախմատի՝ 230։

Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբրետ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը։

Կանանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։

Առաջնությունները կանցկացվեն դեկտեմբերի 25-30-ը Դոհայում։ Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։

Leave a Comment