2026-ին, երբ պարզվի որ ՔՊ-ն պարտվում է երկրով մեկ, ի՞նչ մախինացիայի են դիմելու այդ դեպքում. Խաժակյան

Նոյեմբեր 20,2025 17:25

Նախ ՔՊ թեկնածուն 3 տարի պաշտոնավարում է որպես Խոյ համայնքի համայնքապետ։ Այնուհետև նշանակվում և 7 ամիս աշխատում է որպես մարզպետ։ Վաղարշապատում ՔՊ-ն ֆորս մաժոր ստեղծելով հնարավորություն է տալիս կառավարությանը Արգիշտի Մեխակյանին նշանակելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Այս ամռանը իշխանությունները խոշորացնում են Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ արդեն ունենալով թեկնածու, ով պետական լծակների հաշվին աշխատել էր երկու համայնքների բնակիչների հետ։ Մինչդեռ մրցակից թեկնածուները ի սկզբանե պատրաստվել են չխոշորացված Վաղարշապատի ընտրություններին։

Եթե համայնքների խոշորացմամբ և պաշտոնակատարի նշանակմամբ նման աճպարարությունը կարելի է հաղթանակ համարել, ապա ես շնորհավորում եմ հաղթողներին։

2026-ին, երբ պարզվի որ ՔՊ-ն պարտվում է երկրով մեկ, ի՞նչ մախինացիայի են դիմելու այդ դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment