Նոյեմբերի 20-21-ը կանցկացվի «Հայ արվեստի և մշակույթի համաժողով 2025»-ը։ Համաժողովն իրականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ:
Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ մեկ հարկի տակ հավաքվել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ, որոնք երկու օր շարունակ կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով ու ստեղծագործական մոտեցումներով։
Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և, ամենակարևորը, հայկական մշակույթի ու արվեստը միջազգային հարթակներում ներկայացմանը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: