Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական․ Մելիքյան

Եղիշե Մելիքյանն ամփոփել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար. գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։

Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։

Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական»,- գրել է Մելիքյանը։

Leave a Comment