Թբիլիսիում քննարկվել է Վրաստանի տարածքով հայկական բրենդիով բեռնատարների անխոչընդոտ անցումը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։ Տարեսկզբից կոնյակ, գինի արտահանող հայ գործարարները չէին կարողանում իրենց բեռները Վրաստանի սահմանով արտահանել Ռուսաստան։ Դրանք շաբաթներով մնում էին Վրաստանի տարածքում։ Վրաստանն արգելում էր Հայաստանից դուրս եկած ապրանքներն իր տարածքով հասցնեն Ռուսաստան և այլ երկրներ։ Վրացական կողմը հայկական բեռները տեղափոխում էր Թբիլիսիի «Գեզի» տերմինալ՝ նմուշառման և լաբորատոր փորձաքննության համար։ Հայկական կողմը խնդրի վերաբերյալ բանակցություններ էր […]

Leave a Comment