Ֆլիկը առաջնահերթ տրանսֆերային խնդիր է դրել Բարսելոնայի առաջ — Armsport.am

«Քրիսթալ Փելասի» անգլիացի կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին կլինի «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր թիրախներից մեկը առաջիկա ամռանը։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները ուշադիր հետևում են Գեհիի տրանսֆերային իրավիճակին, սակայն «Լիվերպուլը» շարունակում է մնալ նրան ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։

Նաև ընդգծվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անգլիացուն համարում է 2026 թվականի համար առաջնահերթ տրանսֆերային նպատակ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը «արծիվների» կազմում մասնակցել է 18 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։

Leave a Comment