Հաղորդակցական ուղիների բացումը Հարավային Կովկասը կդարձնի լոգիստիկ կենտրոն․ ՀՀ նախագահ

https://arm.sputniknews.ru/20251119/haghvordakcakan-ughineri-bacumy-haravajin-kvovkasy-kdardzni-lvogistik-kentrvon-hh-nakhagah-96011302.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96010091_90:0:1511:1066_1920x0_80_0_0_54abe7d0e12c1fd23c2042a288b65454.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան

հայաստան, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան

Բաժանորդագրվել

Վահագն Խաչատուրյանը նաև հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է վրացական կողմի մասնակցությունը Երևանում 2026 թ. կայանալիք COP17 համաժողովին և Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ «TRIPP» նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ»,– մասնավորապես ասել է Խաչատուրյանը:

ՀՀ նախագահը նաև ասել է, որ հայկական կողմն ակնկալում է վրացական կողմի մասնակցությունը 2026 թ. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։

Երկու նախագահների քննարկումների առանցքում են եղել նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Բացի այդ, անդրադարձել են երկկողմ բազմոլորտ փոխգործակցությանը և Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված հետագա անելիքներին։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանում է պաշտոնական այցով։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրում անցկացվել է պաշտոնական արարողություն, որից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Վահագն Խաչատուրյանը վերջին անգամ հարևան երկրում պաշտոնական այցով եղել է 2022 թվականի մայիսին։

Leave a Comment