Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 18-ին` ժամը 13.30-ին, Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվողի: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Սուրենյան փողոցի բնակիչ 58-ամյա կինը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության և իրացնելու նպատակով կեղծ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: