Նոյեմբեր 19,2025 12:34
Աթենքի քաղաքապետի առաջին տեղակալի հետ հանդիպում
Նոյեմբերի 18-ին, Հունաստանի հայերի միության ներկայացուցիչները հանդիպեցին Աթենքի քաղաքապետի առաջին տեղակալ տիկին Ռոքսանի Բեիի հետ։
Քննարկվեցին համայնքին և քաղաքին փոխադարձ հետաքրքրող հարցեր, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել կառուցողական երկխոսությունն ու ընդլայնել կապերը՝ ի նպաստ Աթենքի բազմամշակութային միջավայրի ամրապնդման։
Հունաստանի հայերի միության մամլո գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)