«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է, որ Դրո Ֆերնանդեսն առանձնանում է «Բարսելոնայի» տաղանդավոր պատանիների մեջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
««Բարսելոնայում» կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց ես կառանձնացնեմ Դրոյին: Նա բազմաթիվ լավ որակներ ունի: Կարծում եմ՝ Դրոյին ապագայում ամեն ինչ հեշտ է տրվելու»,- նշել է Պեդրին:
Ավելի վաղ 17-ամյա Դրո Ֆերնանդեսը, որը կատալոնական ակումբում անցկացրել է 3 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում, նշել էր, որ Պեդրին իր ֆուտբոլային կուռքն է: