Մեծ Բրիտանիան ՀՀ իշխանություններից ակնկալում է Եկեղեցու հետ հարաբերություններում հետևել Սահմանադրությանը

Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին՝ ակնկալելով իշխանություններից Սահմանադրությանը հետևել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, ասվում է Parallel Parliament կայքում:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական նորմերին՝ ապահովելով պատշաճ իրավական ընթացակարգ և բոլոր անձանց նկատմամբ արդար վերաբերմունք օրենքին համապատասխան, ինչպես նաև դատական գործընթացների թափանցիկություն ու անաչառություն», – նշել է Դաութին:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ ամբողջ աշխարհում կրոնի ազատության և կրոնական համոզմունքների իրավունքի պաշտպանությանը: Հայտարարությունը հնչել է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների միջև աճող լարվածության ֆոնին:

Leave a Comment