Ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ թմրանյութ պահելու և օգտագործելու համար

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և օգտագործում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Տեղեկությունը հաստատվեց․ նոյեմբերի 17-ին բաժնում երիտասարդը խոստովանեց, որ մարիխուանա է պահում։
Գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 212 գրամ մարիխուանա և 64 գրամ կանեփի սերմ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment