Դատավոր Ռշտունին ազատ արձակեց Վարդան Ղուկասյանի կալանավորված եղբոր թոռին

Փաստաբան Արտուշ Հակոբյանը գրում է.

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքի ղեկավար Վ.Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարկում զանգվածային անկարգություններ և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 թվականի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Վ.Ռշտունու, բավարարել է պաշտպան Ա.Հակոբյանիս կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մերժել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Շուտով Նարեկ Ղուկասյանը կլինի ազատության մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment