Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված Ռաֆիկ Հակոբյանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը մերժվել է

Փաստաբան Արտուշ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․«2025 թվականի հոկտեմբերի 20-ին մանկուց հաշմանդամ երեխայի համար դեղ գնելու նպատակով դեղատուն գնացող, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգութնյուններ կատարելու կասկածանքով ձերբակալված՝ Ռաֆիկ Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման քննիչի միջնորդությունը, քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ՝ դատավոր՝ Մ.Մոսինյանի, մերժեց: Ի վերջո արդարությունը հաղթեց»:

Դատավոր Ռշտունին ազատ արձակեց Վարդան Ղուկասյանի կալանավորված եղբոր թոռին

Փաստաբան Արտուշ Հակոբյանը գրում է. «2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքի ղեկավար Վ.Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարկում զանգվածային անկարգություններ և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 … Read more