
Երևանի ամենահին ու կարևոր պատմամշակութային կոթողներից մեկը՝ Կարմիր կամուրջը, ամբողջությամբ վերակառուցված և վերանորոգված տեսքով բաց է քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար։ Նախօրեին տեղի է ունեցել վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նաև կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։