Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «Chevrolet»-ն ու «Mitsubishi»-ն

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 տուժած: Այս տեղեկությունը իրավապահները պարզում են: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը:

Leave a Comment