ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 31 անօդաչու թռչող սարք. տասական ԱԹՍ խոցվել է Վորոնեժի և Տամբովի մարզերի տարածքներում, երեքական Ռոստովի և Յարոսլավլի մարզերի տարածքներում, երկուական Սմոլենսկի մարզի տարածքում և մեկական` Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի մարզերի տարածքներում»,-ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ զինվորականները վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Ցեգելնոեի և Դնեպրոպետրովսկի մարզի Նեչաևկայի նկատմամբ, — հայտնել է ՌԴ ՊՆ-ն։