Երեկ բանկը կողոպտած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը | ՄԱՄՈՒԼ.ամ

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ-ն: Նա երեկ արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:

Leave a Comment