Երեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը։ Սա հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում ակներևության պայմաններում կատարված հանցանք ուշ բացահայտելու պատճառով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Բազմիցս ասել եմ, որ նման բացթողումները, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ցածր մակարդակը ՀՀ իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է։
Նրանք զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար, զբաղված եմ ընդդիմադիրների նկատմամբ բացահայտ ապօրինի գործողություններով, իսկ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն իհարկե անսահմանափակ չեն։ Այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին»։