Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել իր «դրամապանակը» համարվող գործարար Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո։
Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, հղում անելով փակ, գաղտնի սոցիոլոգիական հարցումների, հայտարարել է, որ Զելենսկու վարկանիշը մեկ շաբաթում նվազել է մոտ 40%-ով և այժմ 20%-ից ցածր է․ գրում է vz.ru-ն։
Կոռուպցիոն սկանդալը բռնկվել է նոյեմբերի 10-ին, երբ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն դատախազությունը մի շարք խուզարկություններ են անցկացրել «Միդաս» գործողության շրջանակում։
Քննչական գործողություններ են իրականացվել գործարար Մինդիչի, մի քանի նախկին և ներկա նախարարների տներում և «Էներգոատոմ»-ում։
Քննիչները կարծում են, որ Մինդիչը պաշտոնյաների և հայտնի գործարարների մասնակցությամբ փողերի յուրացման սխեմայի համակարգողն էր։ Հետաքննության ընթացքում հրապարակվել են ձայնագրություններ, որոնցում քննարկում են փողերի լվացման սխեմաները։