Հոսանքազրկվեց Վաղարշապատի ամենամեծ ընտրատեղամասը, դա պատահական չէր

Հոսանքազրկվեց Վաղարշապատի ամենամեծ ընտրատեղամասը. փաստը արձանագրող տեսանյութ տարածեց Ռուզաննա Ստեփանյանը: Նրա դիտարկմամբ տեղի ունեցածը պատահական երևույթ չէր:

Բացառված չէ, որ ՔՊ-ն մթության քողի տակ իր սև գործը հասցրեց տեսնել՝ լցոնումներ անելով ամենամեծ ընտրատեղամասում:

Այնուհետև ՀՀ ԿԸՀ-ն տարածեց կարճ հայտարարություն, որում նշված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ»։

Leave a Comment